Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել, որի համաձայն՝ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝
Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սողոմոնյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 12-2.1-11) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող»,-նշված է որոշման մեջ: