Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Սփյուռքի նախարարի խորհրդական

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է.

《Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը: Դիմավորեք Վահե Քեուշգուերյանին: Վահեն ծնվել է 1957 թ.-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Մեծացել է Բեյրութում և Լիբանանում, խոսում է 6 լեզուներով: Հաճախել է Բեյրութի հայ ավետարանական քոլեջը և Հայկազյան համալսարանական քոլեջը: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Լոս Անջելեսի Լավերն համալսարանը` ստանալով համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան:

Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում 10 տարի ապրելուց հետո Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա` Տոսկանայի շրջան: Իտալիայում ապրելու տարիներին հիմնում է գինեգործական ընկերություններ ինչպես Տոսկանայում, այնպես էլ` Պուլիայի շրջանում: 2009 թ.-ին, զգալով հայրենիքի կանչը, Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան։

Հայաստանում նա հիմնադրում է գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվում է տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Կուրը» և «Քյօշը»: Ներկայումս Վահե Քեուշգուերյանը «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին:

Պրն. Քեուշգուերյանը հանդիսանում է նաև «EVN Report»-ի և «Իմփաքթ Հաբ Երևանի» համահիմնադիրը և խորհրդի նախագահը, Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի》։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել