Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից:
Նա նշել է, որ փոխոստիականապետի ազատման հարցը վարչապետի տիրույթում է և բնականաբար, Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից:
«Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասացի, որ չեմ կարող միաժամանակ լինել և վարչապետ, և դատախազ և քննիչ: Կոնկրետ եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի և բոլոր հարցերին պատասխան կտրվի»,-ասաց Փաշինյանը: