Թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական ներկայացրեց

Երևանի Մոնթե Մելքոնայնի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներից:

Նշենք, որ երեկվանից՝ մայիսի 5-ից թիվ 11 դպրոցի աշակերտները և ծնողները դասադուլ են հայտարարել և պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը:

Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում աշակերտները պատմել են, որ դպրոցում հաճախ դրամահավաքություններ են կազմակերպվել՝ տարբեր ծախսեր իրականացնելու համար: Նրանք նշել են նաև, որ դպրոցի տնօրենը հարագալից չի եղել ուսուցչկական կազմի հետ:

Դպրոցում այսօր ևս դասերը չեն կայացել: Այնտեղ այցելել են ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցներ: Ռուզան Ազիզյանի հրաժարականի մասին տեղեկությունը դպրոցում հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել