ՀՀ քաղաքացիները կհաշվառվեն օտարերկրյա պետության իրենց բնակության վայրի հասցեով

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և սահմանել, որ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները պետռեգիստրի հաշվառումից հանվելու փոխարեն պետք է հաշվառվեն օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով։ Հայտնում են Կառավարությունից:

 

Որոշմամբ նաև նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս վեց ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ զինապարտ քաղաքացու հաշվառման գործողությունը կատարել նրա անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո։ Որոշումը կարգավորում է պետռեգիստրի հաշվառման այլ հարցեր ևս։

 

 

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել