Այսօր` նոյեմբերի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Օնիկ Խաչատրյանի թիվ ՇԴ/0568/02/12 քաղաքացիական գործով` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Վարուժան Պապոյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հրապարակեց վճիռ:
Սույն քաղաքացիական գործով որպես պատասխանող ներգրավված էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, իսկ որպես 3-րդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը:
Դատարանը մերժեց հայցվոր` անհատ ձեռնարկատեր Վարուժան Պապոյանի հայցը` վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, տեղեկացնելով նաև վճռի բողոքարկման իրավունքի և ժամկետների մասին:
Դատական ծախսերի հարցը համարեց լուծված:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net