ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224 հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե չկան ո°չ ըuտ կտակի և ո°չ էլ ըuտ oրենքի ժառանգներ կամ նրանք հրաժարվել կամ մեկուuացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի uեփականությանը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:
Վերը նշված հոդվածում առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ գույքը կարող է ճանաչվել անժառանգ միայն ներքոհիշյալ պայմաններից մեկի դեպքում`
– ոչ ըuտ կտակի, ոչ էլ ըuտ oրենքի ժառանգներ չլինեն
– ժառանգներ լինեն, սակայն վերջիններս հրաժարված լինեն ժառանգությունից
– ժառանգներ լինեն, սակայն վերջիններս մեկուuացված լինեն ժառանգությունից
Այսինքն` վերը նշված վավերապայմաններից որևէ մեկի առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ կարող է ստեղծվել համայնքի սեփականության իրավունքի ճանաչման իրավական հնարավորություն:
Աղբյուրը` Իրավաբան.net