Ո՞վ է ներկայացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի շահերը դատարանում

Երեխաների օրինական ներկայացուցիչները հանդիսանում են վերջիններիս ծնողները, նրանք էլ անհրաժեշտության դեպքում ներկայացնում են իրենց երեխաների շահերը տարբեր մարմիններում, այդ թվում` դատարանում:

 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դատարանում իրականացվում է օրենքով սահմանված կարգով»,-այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ դաստիարակները, մանկավարժները, բժիշկները, սոցիալական աշխատողները, հոգեբանները և մյուս մասնագետները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, սոցիալական պաշտպանության ապահովման համար, տարածքային կառավարման պետական մարմնի, խնամակալության և հոգաբարձության ու այլ իրավասու մարմինների հանձնարարությամբ կարող են մասնակցել համապատասխան մարմինների կողմից իրականացվող երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցառումներին, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

 

Հասարակական, բարեգործական և միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել