Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) չորս երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրիմիջանյանի պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Որոշումը հրապարակելուց հետո` ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա սկսեցին հենց նիստերի դահլիճում: Վանկարկում էին ազատություն ամբաստանյալներին, վիրավորական խոսքեր էին ուղղում դատավորիների, գործով մեղադրող դատախազի, հանրապետության նախագահի հասցեին, թղթեր էին գցում դատավորների ուղղությամբ: Բողոքի ակցիան շարունակվեց նաև դատարանի բակում: ՀԱԿ ակտիվիստները որոշեցին ակցիան շարունակել նաև նախագահի նստավայրի մոտ:

 

Հիշեցնենք, ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդներին դատապարտել է 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման:

 

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյանը
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել