Գործատուն խուսափո˚ւմ է ներկայանալ դատական նիստին

Այսօր` նոյեմբերի 13-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Լիլիթ Խաչատրյանի, շարունակվեց թիվ ՇԴ/0684/02/12 քաղաքացիական գործի քննությունը ըստ հայցի Գուրգեն Արշակյանի` չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին:

 

 

Դատաքննությանը ներկա էին հայցվորը և նրա շահերի պաշտպան` ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան` Աննա Դավթյանը: Դատական նիստին դարձյալ չէր ներկայացել պատասխանողը` Կատյա Մանուկյանը, միչդեռ վերջինս պատշաճ ծանուցված էր դատական նիստի վայրի և ժամի մասին:

 

Հայցվոր կողմը հայտնեց իր դիրքորոշումը դատական նիստը շարունակել պատասխանողի բացակայութամբ, և դատարանը որոշեց դատական նիստը չհետաձգել:

 

Դատարանը քննարկելով այն հանգամանքը, որ դատարանի պահանջով պատասխանողի կողմից չի ներկայացվել սույն գործի վերաբերյալ ապացույցները, ուստի դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը և որոշեց դատարանի կողմից պահանջվող ապացույցները ձեռք բերել Շիրակի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

 

 

Հաջորդ դատական նիստ նշանակվեց նոյեմբերի 23-ին, ժամը11.30-ին:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել