Կարո՞ղ է արդյոք դատարանը դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ

Գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:

 

Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

 

Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:

 

Նախագահողը վկաներին, մինչև նրանց հարցաքննությունը, հեռացնում է նիստերի դահլիճից:
Իսկ կարող է արդյոք դատարանը դատական նիստն անցկացնել կողմերի կամ նրանցից մեկի բացակայությամբ և կայացնել դատական ակտ:

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի` 1-ին կետի` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

 

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել