Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ոչ բոլոր դատական ակտերն են, որ ենթակա են բողոքարկման Վերաքննիչ դատարան: Օրենսդրությամբ նախատեսվում են հետևյալ սահմանափակումները.
1. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կողմերը կարող են կնքել համաձայնություն, որով հրաժարվեն տվյալ գործով կայացված վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:
2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
Դատավարական օրենքով կարող են սահմանվել բողոք բերելու լրացուցիչ սահմանափակումներ:
Աղբյուրը` Իրավաբան.net