Պարգևատրումներ նախարարությունում

Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Սպարապետ Վ.Սարգսյանի ծննդյան 59-ամյակի, պատանի երկրապահների երդման օրվա, Արցախյան շարժման 30-ամյակի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվել են տարբեր հոբելյանական մեդալներով:

«ԵԿՄ 20 տարի», «Երկրապահ 25 տարի», «Եռասերունդ երկրապահ» և «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալների են արժանացել Փրկարար ծառայության 15 աշխատակից: Պարգևները փրկարարներին հանձնել է ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել