Տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքներում հակասություններ կային

Այսօր Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստն էր: Նիստի ընթացքում շարունակվեց տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Տուժողին հարցեր էին տալիս ամբաստանյալների պաշտպանները, ընդ որում` պաշտպանների հարցերի մեծ մասը դատավորի նախաձեռնությամբ կամ դատախազի և տուժողի ներկայացուցիչների միջնորդությամբ հանվում էին ուղղորդող լինելու կամ այլ պատճառներով:

 

 

Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց տուժողի նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ, քանի որ, նրանց կարծիքով, առկա էին հակասություններ նախաքննության ընթացքում և դատական քննության ժամանակ տրված ցուցմունքների միջև:

 

 

Դատախազը առարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարեց այն, և նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին:

 

 

Պաշտպաններից մեկը փորձում էր հարցերի միջոցով տուժողից ճշտել դեպքի որոշակի հանգամանքներ, սակայն տուժողը որպես կանոն հայտնում էր, որ իր նախկին ցուցմունքներում արդեն անդրադարձել է այդ հարցերին:

 

 

 

Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել