Անգլիայում կանայք 17 տոկոսով պակաս աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ, իսկ Ռուսաստանի կանայք` 26 տոկոսով պակաս:
Աշխատավարձի պաշտպանության մասին Կոնվեցիայի իմաստով, որն ի դեպ վավերացվել է նաև Հայաստանի Հանրապետության կողմից, «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
«Փողով վճարվող աշխատավարձը վճարվում է միայն օրինական վճարամիջոցով, իսկ հասարակ մուրհակներով, երաշխավորագրերով կամ կուպոններով կամ օրինական վճարամիջոցը ներկայացնող որևէ այլ ձևով վճարումը արգելվում է»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավասու մարմինը կարող է թույլ տալ կամ կարգադրել աշխատավարձի վճարում բանկային վճարագրերով կամ փոստային վճարագրերով կամ վճարման հանձնարարականով, եթե հատուկ հանգամանքների դեպքում վճարման այդպիսի ձևը հանդիսանում է ավանդական կամ անհրաժեշտ, կամ եթե դա նախատեսում է կոլեկտիվ պայմանագիրը կամ միջնորդ դատարանի որոշումը, կամ էլ եթե դա չի նախատեսվում, սակայն առկա է շահագրգիռ աշխատողի համաձայնությունը:
Ազգային օրենսդրությունը, կոլեկտիվ պայմանագրերը կամ միջնորդ դատարանի որոշումները կարող են թույլ տալ աշխատավարձի մասնակի վճարում բնեղենով արդյունաբերության այն ճյուղերում կամ այն մասնագիտություններում, որտեղ այդպիսի վճարումը ավանդական է կամ ցանկալի. աշխատավարձի վճարումը ոչ մի դեպքում չի թույլատրվում բարձր ալկոհոլ պարունակող սպիրտային խմիչքների, ինչպես նաև վնասակար թմրադեղերի ձևով:
«Գործատուներին արգելվում է որևէ ձևով սահմանափակել աշխատողների` աշխատավարձի տնօրինման ազատությունը»,-նշում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net