Հայաստանի Հանրապետության անձնագիրը

Անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

 

ՀՀ քաղաքացին պարտավոր է անձնագիրը կորցնելու մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում ՀՀ ներկայացուցիչներին:

 

Կորած անձնագրի փոխարեն նորը տրվում է ոստիկանությունում քաղաքացու դիմումի մուտքագրումից հետո`15-րդ օրը, ներկայացուցչությունում` նշված ժամկետը հաշվարկվում են ոստիկանությունում կորստյան գործը մուտքագրելու օրվանից:

 

ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` ՀՀ ներկայացուցչություն:

 

Գտնված անձնագիրը ենթակա է հանձման ՀՀ ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատեսական հիմնարկներ:

 

Աղբյուրը`Իրվաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել