«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև ելնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` կառավարությունը որոշում է ընդունել:
Հաստատվել է կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:
Առողջապահության նախարարին` որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել է կաթի և կաթնամթերքի մեջ ռադիոնուկլիդների որոշման և մանկական սննդամթերքի սննդային արժեքների որոշման վերլուծական ու հաշվարկային մեթոդները:
Հում կաթը պետք է խանութը ստանա օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսությունների առողջ կենդանիներից:
Չի թույլատրվում որպես սնունդ օգտագործել կենդանիների ծնելուց հետո առաջին յոթ օրում և ծնելուց առաջ վերջին հինգ օրում ստացված հում կաթը:
Հում կաթը չպետք է պարունակի արգելակող (ինհիբիրացնող), լվացող, ախտահանող և չեզոքացնող նյութեր:
Վնասակար նյութերի քանակության թույլատրելի մակարդակները
Մթերքի խումբը |
Ցուցանիշները |
Թույլատրելի մակարդակները, մգ/կգ, ոչ ավելի |
Լրացում-ները |
1.1. Հում կաթ և սերուցք | Թունավոր տարրեր` | ||
կապար |
0,1 |
||
արսեն |
0,05 |
||
կադմիում |
0,03 |
||
սնդիկ |
0,005 |
||
Միկոտոքսիններ` | |||
աֆլատոքսին M1 |
0,0005 |
||
Հակաբիոտիկներ` | |||
լևոմիցետին |
չի թույլատրվում |
<0,01 |
|
տետրացիկլինի խումբ |
չի թույլատրվում |
<0,01 միավ/գ |
|
ստրեպտոմիցին |
չի թույլատրվում |
<0,5 միավ/գ |
|
պենիցիլին |
չի թույլատրվում |
<0,01 միավ/գ |
|
Արգելակող (ինհիբիրացնող) նյութեր |
չի թույլատրվում |
||
Պեստիցիդներ (վերահաշվարկված` ըստ ճարպի)` | |||
ՀՔՑՀ (α-, β-, γ– իզոմերներ) |
0,05 |
||
ԴԴՏ և դրա մետաբոլիտներըը |
0,05 |
||
Ռադիոնուկլիդներ` | |||
ցեզիում-137 |
100 Բկ/լ |
||
ստրոնցիում-90 |
25 Բկ/լ |
Նշենք, որ որոշումն ընդունվել է 2007 օգոստոսի 21-ին, գործում է առ այսօր:
Եվգենյա Համբարձումյան