Չթույլատրված հրավառություն իրականացնելու համար կտուգանվեք 1 միլիոն դրամի չափով. նոր նախագիծ

Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով։

Նշված  արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից  օրենսդրությամբ սահմանված հրառավարությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով:

Նշված  արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կռաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:

Օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ին:

Եվգենյա Համբարձումյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել