Քաղաքացիների նկատմամբ տուգանք` 100-200 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-400 հազար  չափով. նոր նախագիծ

Կառավարությունը Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձանժողովին է ներկայացրել նոր նախագիծ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

«Հոդված 40.8. Քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը, քարոզչական նյութեր տարածելը, նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը

1. Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը` առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-400 հազար  չափով:

2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով  ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվականմիջոցներ տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200-400 հզազար դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 400-800 հազար դրամի չափով»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել