«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացրել Միհրան Պողոսյանը

Պատգամավոր Միհրան Պողոսյանը Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորը առաջարկում է ԴԱՀԿ մասին օրենքի 97-րդ հոդվածը լրացնել նոր կետով.

«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների քառասուն տոկոսն օգտագործվում է համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, քառասուն տոկոսը՝ կատարողական ծախսերի, քսան տոկոսը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։ Հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ ուղղվում է կատարողական ծախսերի ու համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման համար»։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել