Հունաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ ՖԱ նախագահը զենքով մարզադաշտ է մտել

Կիրակի օրը, Հունաստանի ֆուտբոլային լիգայի առաջատարներ Սալոնիկի PAOK և Աթենքի AEK ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած հանդիպումը դադարեցվել է այն բանից հետո, երբ PAOK նախագահը խաղադաշտ ներխուժեց ատրճանակով:

Խաղի 89-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ ՊԱՕԿ–ը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը գնդակը չհաշվեց։ PAOK-ի նախագահ Իվան Սավիդիսը խաղադաշտ է մտել ատրճանակով զինված և փորձել «համոզել» մրցավարին։

AEK-ի խաղացողները անվտանգության նկատառումներով խաղադաշտից դուրս են եկել և այլևս դաշտ չեն վերադարձել։

Խաղն ավարտվեց երկու ժամ անց սակայն հաղորդվեց, որ մրցավարը փոխել է իր որոշումը։

Այն բանից հետո, երբ մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցելով չհաշվեց գնդակը, Սավիդիսը իր թիմին հրահանգեց խաղադաշտից հեռանալ, այնուհետև քայլեց դեպի մրցավարը, սակայն նրան հետ պահեցին թիկնապահները։

PAOK-ը Հունաստանի առաջնությունում ընթանում է երրորդ տեղում և հաղթանակի դեպքում կարող էր ևս երկու միավորով մոտենալ առաջատարներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել