Պատասխանողը հայցվորի ներկայացրած հաշտությունը չնդունեց

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արմեն Խաչատրյանի, կայացավ արդեն մի քանի անգամ հետաձգված նախնական դատական նիստն ըստ հայցի Շիրակ հանրային հեռուստառադիո ՓԲԸ-ի` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:

 

Նախնական դատական նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչը, պատասխանողը և վերջինիս ներկայացուցիչները:

 

Հայցվորը պատրաստակամություն հայտնեց պատասխանողի հետ գալ հաշտության համաձայնության: Մասնավորապես՝ հայցվորն առաջարկեց 3.000.000 դրամի դիմաց վաճառել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող սենյակը և բացի այդ պատրաստակամություն հայտնեց իր վրա վերցնել նաև առուվաճառքի և գրանցման ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով: Սակայն պատասխանողը վրդովվեց և կտրականապես հրաժարվեց` չհամաձայնելով հայցվորի կողմից առաջարկած գնի հետ` պատճառաբանելով, որ 3.000.000 ՀՀ դրամով չի կարող գնել բնակարան և վերը նշված գնով օտարելու դեպքում կհայտնվի փողոցում:

 

Փոխհամաձայնության չգալով՝ հայցվորը դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի դրույթների` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու համար անհրաժեշտ մասնագետի եզրակացության պատրաստ լինելը:

 

Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը` որպես լրացուցիչ ապացույց ներկայացնելու մասնագետի եզրակացությունը և նախնական դատական նիստն հետագձեց նոյեմբերի 15-ին, ժամը 16.20-ին:

Հանրային թղթակից՝ Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել