Նոյեմբերի 7-ին Գլենդել Հիլզի կողմից խաբված շինարարները բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրիում: Գլենդել Հիլզի կողմից կառուցվող Մուշ 2 թաղամասի շինարարներին չի վճարվել երեք ամսվա աշխատավարձը:
Նրանք Շիրակի մարզպետարանի դիմացից ոտքով շարժվեցին դեպի Գյումրի-Երևան մայրուղի` ցանկանալով փակել ճանապարհը:
Շինարարները Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքվել և պահանջում էին աջակցություն հարցին լուծում տալու համար: Գլենդել Հիլզն արդեն երեք ամիս վսահեցնում է վճարել շինարարների աշխատավարձը, սակայն չի վճարում:
Հարցի լուծման համար աշղեկները մարզպետարանում էին և բանակցում էին համապատասխան իրավասու մարմինների հետ: Վերջիններս հստակ ոչինչ չէին կարողանում ասել, քանի որ իրենց խոսքերով կապալառուն չի հրաժարվում վճարել շինարարների աշխատավարձը, բայց թե երբ` իրենք էլ չգիտեն:
Ոստիկանները փորձում էին համոզել շինարարներին դադարեցնել երթը, քանզի արդեն հեռախոսով պայմանավորվել են հարցին լուծում տալ երկուշաբթի ժամը 10.00-ին: Շինարարաները դադարեցրին բողոքի երթ մինչև երկուշաբթի:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net