Սլովակիայում հետաքննող լրագրող է սպանվել. 7 կասկածյալները ազատ են արձակվել

Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:  Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

ՀԻշեցնենք, որ Յան Կուչիակը և իր հարսնացու Մարտինա Կուսնիրովան սպանվել են իրենց տանը փետրվարի 25-ին:

Լրագրողը հիմնականում կոռուպցիոն գործերի մասին նյութեր էր գրում:

Սպանությունը ցնցել է ողջ երկիրը: 25 քաղաքում դրա համար բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Լրագրողը հետաքննում էր ենթադրյալ քաղաքական կոռուպցիան՝  կապված Սլովակիայում իտալական կազմակերպված հանցավորության հետ: Թեև նա չի հասցրել ավարտել հոդվածը, սակայն այն հրապարակվել է հետմահու:

Ոստիկանության հաղորևդմամբ՝  7 կասկածյալներն ազատ են արձակվել, քանի որ 48 ժամում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել:

Բրատիսլավայում երթի մասնակիցները բարձրացրել են սպանված զույգի նկարները և ցուցանակ, որի վրա գրված է եղել՝ «Լրագրողների վրա հարձակումը հարձակում է նաև բոլորիս վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել