Մեքենաներից ABS համակարգեր հափշտակողները հայտնաբերվեցին

Այս տարվա սկզբից «Մերսեդես» մակնիշի մեքենաների  ABS արգելակման համակարգերի գողությունների վերաբերյալ մոտ 20 ահազանգեր են ստացվել ոստիկանություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

«Միշտ թիրախ են ընտրվել «Մերսեդես» մանիշի ավտոմեքենաները: Բոլոր դեպքերում գողության ձեռագիրը նույնն էր: Կոտրում էին ապակին, բացում շարժիչի կափարիչը և հափշտակում արգելակման համակարգը»,-նշում է ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյանը:

ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյան

Դեպքերի հիմնական մասը կատարվել էր Երևանի Արաբկիր թաղամասում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն առաջին իսկ ահազանգից հետո ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, այդ թվում՝ դարանակալումներ՝ գիշերային ժամերին, շրջայցեր, օպերատիվ տղեղկությունների իրացումներ և այլն՝ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու համար:

Ոստիկանների տեսադաշտում երկու կասկածյալ է եղել և որոշել են նրանց բռնել հենց հանցագործության պահին: «Փետրվարի 24-ին կազմակերպեցինք դարանակալումներ: Ժամը երեքն անց երեսունին երկու տղամարդ մոտեցան Ռուբինյանց փողոցում գտնվող «Մերսեդես» մանիշի ավտոմեքենային և փորձում էին բացել շարժիչի կափարիչը:

Նույն պահին նրանց բռնեցինք և գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի մասին»,-նշում է ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյանը:

Բերման ենթրկվածները Սպիտակի քաղաքացի 40-ամյա Գ.Մ-ն և երևանցի 46-ամյա Ա.Շ.-ն են: Գ.Մ-ի մեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է «Մերսեդես»-ի ABS արգելակման համակարգ:

Ոստիկանությունից նշում են, որ միայն այս տարի շուրջ 20 նմանատիպ գողություն է կատարվել:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել