Դատապարտյալին բերած եղբոր հանձնուքից թմրամիջոց են հայտնաբերել

2018 թվականի մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը:

Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական վարչությունից:

Ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և «Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել