ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությանը, որը մշակվել է ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխման արդյունավետ իրականացման նպատակով։ Զբաղվածությունը սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որը երաշխավորում է արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշները, սահմանում աշխատաշուկայի անմրցունակ խմբերը, ապահովում արդյունավետ ինտեգրումը, որը երկրի սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից է։
Ռազմավարությունը համահունչ է Եվրամիության սկզբունքներին, ինչպես նաև արտացոլում է ՀՀ մարզերի զբաղվածության քաղաքականության գերակայությունը։
Աղբյուրը` Իրավաբան.net