Ներդրվելու են են նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ

Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը։ Նորաստեղծ ՊՈԱԿ-ը պետք է կազմակերպի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման հարցերը։ Նիստի հավանությանն է արժանացել նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում կաճեն հարկային մուտքերը, որոնց գնահատումը համապատասխան տվյալների բացակայության և ներկայումս կատարվող խախտումների իրական ծավալների անորոշության պատճառով, անհնարին է։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել