Եթե վարչապետը բացասական եզրակացությամբ է առաջարկ ներկայացրել, ապա նախագահը չի կարող ներում շնորհել դատապարտյալին

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ  պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ անընդունելի է, որ Ներման մասին օրենքի նախագծում ամրագրված է, որ պետք է անպայման լինի դատապարտյալի խնդրագիրը՝ նրան ներում շնորհելու համար. ««Մարտի 1-ի» գործով տղաների մեծ մասը կարող էր ազատ արձակվել նույն վայրկյանին, եթե խնդրագիր գրեր, բայց ոչ մեկը պատրաստ չէր նման խնդրագիր գրելու»:

Ի պատասխան արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ եթե դատապարտյալը ներման խնդրագիր չի գրում, այդ դեպքում գործում են այլ ինստիտուտներ՝ պայմանական վաղաժամկետ ազատման իստիտուտը, դատական մեխանիզմները. «Ներման ինստիտուտը գործում է, եթե կա խնդրագիր»:

Քրմոյանը պարզաբանեց, որ եթե վարչապետը բացասական եզրակացությամբ է խնդրագիրը տալիս նախագահին, սակայն  նախագահը ցանկանում է ամեն դեպքում ներում շնորհել, ապա  նախ պետք է առաջարկը իր հիմնավորումներով վերադարձնի վարչապետին, որպեսզի վարչապետը դրական եզրակացությամբ առաջարկ ներկայացնի:

Զուրաբյանն էլ առարկեց՝ նշելով. « Կարծում եմ, եթե ՀՀ նախագահը ներում է շնորհել ու վարչապեը դրա հետ համաձայն չէ, հենց վարչապետը պետք է դիմի ՍԴ, որովհետև պետության գլուխը երկրի նախագահն է»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել