Պլանավորա˚ծ է եղել Վահե Ավետյանին դուրս հրավիրելը

 Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը:

 

Դատական նիստի նիստին չէին ներկայացել վկաները, տուժողի իրավահաջորդը՝ Գառնիկ Ավետյանը, և վերջինիս պաշտպանը: Դատական նիստը կայացավ վերջիններիս բացակայությամբ:

 

Դատական նիստի ընթացքում հարցաննվեց տուժող Արտակ Բայադյանը:

 

Պատասխանելով հարցերին` Արտակ Բայադյանը ասաց, որ Վահե Ավետյանը գրեթե չի օգտագործել ոգելից խմիչք, քանի որ ավտոմեքենա պետք է վարեր. ընդամենը մեկ կամ երկու բաժակ՝ այն էլ սկզբում: Նրա խոսքով`Վահե Ավետյանին հարվածողներից է եղել Արման Խաչատրյանը: Սխալ է այն կարծիքը, թե նա փորձել է բաժանել վիճողներին:

 

Արտակ Բայադյանը դատարանին հայտնեց նաև, որ Վահեն ժպիտով էր խոսում մատուցողի հետ, իսկ մատուցողը հենց սկզբից էլ շատ ագրեսիվ էր: «Դուրս արի` ասեմ»,- այսպես է մատուցող Դավիթ Ադամյանը դուրս կանչել Վահե Ավետյանին:

 

Արտակ Բայադյանի կարծիքով` Վահե Ավետյանին դուրս հրավիրելը նախապես պլանավորված է եղել: Դատական նիստը շարունակվում է:

 

 

Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել