Ձևավորված ավանդույթի համաձայն` նոյեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների մասնակցությամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին:
Ինչպես բազմիցս նշվել է, դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: Հիշեցնենք, որ Էդգար Հովհաննիսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հոկտեմբերի 18-ի հրամանագրով: Տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net