Ո՞ր դեպքում է օտարերկրյա քաղաքացուն վերադարձվում ԱԱՀ-ն

ՀՀ Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1403 որոշման համաձայն ՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաuտանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, եթե`

1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային oրվա ընթացքում սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.

2) Հայաuտանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 oրվա ընթացքում.

3) մինչև Հայաuտանի Հանրապետությունից այդ ապրանքներիարտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:

Հայաuտանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները չեն վերադարձվում, եթե
օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել՝
1) սննդամթերք.
2) ծխախոտի արտադրանք.
3) դեղորայք.
4) մշակութային արժեքներ.
5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր.
6) ապրանք (ապրանքներ), որի (որոնց) դիմաց սույն կարգին համապատասխան
օտարերկրյա անձին վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը
պակաս է 16670 դրամից:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվներ դուրս են գրվում ինտերնետային կապի միջոցով՝ իրական ժամանակում՝ համակարգչային եղանակով կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Հսկիչ- դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը (այսուհետ՝ ՀԴՄ հարկային հաշիվ) չի պահպանում ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:

Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի դուրսգրման դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):

Օտարերկրյա անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար օտարերկրյա անձը Հայաuտանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`
1) անձնագիրը.
2)ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը.
3)արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).
4)ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը.
5)օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նստեցման կտրոնը:

Նշված փաստաթղթերը և ապրանքը (կամ ուղեբեռը)ներկայացվելուց հետո Հայաuտանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են`
1)ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի վավերականությունը (հարկային) մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).
2)օտարերկրյա անձի մոտ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված ապրանքի առկայությունը.
3)ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի վրա ապրանքները բաց թողած(վաճառած) անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը:
Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի աշխատողը կարող է օտարերկրյա անձից պահանջել բացել ուղեբեռը և ներկայացնել ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված ապրանքը:

Սահմանված պայմանները բավարարելու դեպքում ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի կամ ՀԴՄ-ի հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է վերադարձման» գրառումը՝ նշելով վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով: Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա անձին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը:
«Ենթակա է վերադարձման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվը կամ ՀԴՄ-ի հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենն օտարերկրյա անձի կողմից՝
1) ներկայացվում է Հայաuտանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված որևէ բանկի գործառնական գրասենյակ՝ գումարը կանխիկ ստանալու համար.
2) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով պետական սահմանի անցման կետերում տեղադրված «Tax free invoices» նշումով արկղի մեջ:
Հայաuտանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներում օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելիս` այդ անձից վերցվում են նրա անձնագրի պատճենը, ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվը և արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը),իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը:

 Օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելու համար բանկը կարող է ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով գանձել միջնորդավճար, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարներից: Միջնորդավճարի մեծությունը չի կարող գերազանցել ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի 10 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել