Կառավարությունն առաջիկա նիստի ժամանակ կքննարկի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծիծը, որով առաջարկվում է որպես գույքն արգելանքից հանելու հիմք նախատեսել՝ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:
Նախագծի համաձյան նշյալ դրույթում կհստակեցվի «այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ» ձևակերպումը` սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:
Հիմնավորման համաձայն` գործող իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ «անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կատարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, սակայն օրենքի բացի արդյունքում իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պետական գրանցում չի ստանում, գույքն էլ … պարտապան հանդիսացող անձի պարտավորությունների համար մնում է արգելադրված»:
Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի անձանց սեփականության իրավունքը օրինական հիմքով ձեռք բերած գույքի նկատմամբ, կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը՝ գույքն արգելանքից հանելու պահանջով հայցադիմումների մասով, իսկ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը հնարավորություն կընձեռվի օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել գույքն արգելանքից հանելու համար, կընդլայնվի գույքն արգելանքից հանելու հիմքերի շրջանակը: