ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր հյուրընկալել էր ՀՀ դատախազության այն աշխատակիցներին, ովքեր 2017-ին ընտանիքներում ունեցել են համալրումներ՝ խրախուսանքի արժանացնելով նրանց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Շնորհավորելով աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ կարևորել է ընտանիքի դերը մեր պետության զարգացման ու ամրապնդման գործում և բոլորի ընտանիքներին մաղթել սեր, երջանկություն, համերաշխություն: