Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ԷՅՋԻ ՊՐԻՆՏԻՆԳ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի հետ՝ Երևանում ամանորյա ձևավորման ծառայությունների կազմակերպման համար:
Տեխնիկական բնութագրի համաձայն, կազմակերպությունը պետք է ապահովի՝ Երևանի վարչական շրջանների կենտրոնական փողոցներում 12,000 հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով 1200 ծառաբների տոնական ձևավորում (մոնտաժում, ապամոնտաժում): Թվով 7 պուրակներում մետաղական շարժական կոնստրուկցիաներով կամարների տեղարդրում և հանում՝ ձևավորած 10,000 գմ լուսադիոդային լամպերով:
Գնումն արժեցել է 24 միլիոն 500 հազար դրամ (շուրջ 48.000 դոլար):
Ալիսա Չիլինգարյան