ԱԱԾ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանին, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետեր, փոխգնդապետ Արման Եղիազարյանին և Միքայել Ստեփանյանին, Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանին, օպերատիվտեխնիկական գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Վահրամ Ավագյանին, պետական պահպանության ծառայության ավագ սպա, մայոր Ջոն Մանգասարյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել