Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, ըստ որի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ստեփան Սուրենի Մելքոնյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Մեկ այլ հրամանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Եսաի Յուրիի Մկրտչյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Տիգրան Սպարտակի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: