Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի նորանշանակ օգնականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դիանա Ղազարյանը դեկտեմբերի 19-ին նշանակվել է վարչապետի օգնական: Նա ծնվել է 1984 թվականի փետրվարի 25-ին,  ք. Երևանում:

Կրթություն
2000-2004 թթ. – Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ, բակալավր
2004-2006 թթ. – Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2003- 2006թթ. – «3ար Ստրատեգիա» ՍՊԸ, մարքեթինգային հետազոտությունների մասնագետ
2006 –2007թթ. – Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ, Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, սոցիոլոգ
2006-2008թթ.- «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ, սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների համակարգող
2006-2010թթ. – «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, ծրագրերի մոնիտորինգի և գնահատման փորձագետ, հետազոտական խմբի ղեկավար
2008-2010թթ.- «Թի Էն Էս Րիսերչ» ՍՊԸ, հետազոտական ծրագրերի ղեկավար
2012, 2014, 2016թթ.- Ասիական զարգացման բանկ, «Սոցիալական պաշտպանության ինդեքս» նախագծի հայաստանյան փորձագետ
2013թ. – ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, կարողությունների գնահատման խորհրդատու
2015թ.- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ծրագրի գնահատման փորձագետ
2015, 2016թթ.- «ՎԻՍՏԱԱ Փլաս» ՍՊԸ, ծրագրի մոնիտորինգի և գնահատման փորձագետ
2010-2017թթ. – «Ար-ինսայթս» հետազոտական ընկերություն (ՍՊԸ), տնօրեն
05.2017-12.2017թթ.- Տեղեկատվության և վերլուծության կենտրոն ՊՈԱԿ, տնօրեն
2017թ. դեկտեմբերի 19-ից՝ ՀՀ վարչապետի օգնական

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել