Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների անունից մայրաքաղաքի բնակիչներին ուղղված շնորհավորական բացիկների ձեռքբերմանն աջակցելու նպատակով 2,4 միլիոն դրամ կամ շուրջ 5000 դոլար կտրամադրվի Երևան քաղաքի բյուջեից։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրության մեջ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին հանձնարարվել է Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի մասով բյուջետային ծախսերի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Երևան» հիմնադրամին, որպես նվիրատվություն, հատկացնել շուրջ 2 միլիոն 400 հազար դրամ՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
Կարգադրության կատարումը կհսկի Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։