Նախագահի հրամանագրով անատառային պետական կոմիտե է ստեղծվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին նոր հրամանագիր է ստորագրել՝ անատառային պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 13.3-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել