Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները՝ համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցների հետ՝ յուրացման հերթական դեպքն են բացահայտել։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Բյուրեղավան համայնքի ավագ դպրոցի տնօրեն Կ․Խ-ն պետության շահին հակառակ՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական նպատակներով հրահանգել է փոխտնօրենին, որ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարվեն։ Դրանցով՝ գրանցված 3 հնոցապանների աշխատանքները պետք է ինքը կատարեր։ Հնոցապանները փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց աշխատավարձը՝ շուրջ 1,8 միլիոն դրամ՝ յուրացրել է դպրոցի տնօրենրը։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։Քննությունը շարունակվում է։