ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ռելսերից դուրս է եկել:
CNN լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գնացքը էստակադից դուրս է եկել մայրուղի: Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգթոնում՝ Սիեթլից ոչ հեռու:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են հնարավոր զոհերի մասին, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: