ՀՀ Պաշտպանության նախարարի այցը վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:

 Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարին ներկայացվեց նաև «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը: Քննարկվեցին առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել