Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգարդության համաձայն Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.
Աշխատանքային խմբի ղեկավար
Արամ Սուքիասյան- Երևանի քաղաքապետի տեղակալ
Աշխատանքային խմբի անդամներ
Գառնիկ Ամատունյան- Երևանի քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ
Մարիա Բարաղամյան- Երևանի քաղաքապետի օգնական
Ռուբեն Հովհաննիսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ
Արազ Բաղդասարյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ
Արթուր Գևորգյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության պետ
Հրայր Անտոնյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
Արման Եդոյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ
Սամվել Մերթարջյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ
Վարդան Գաբրիելյան- «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն
Արման Տեր Թովմասյան- «Երևանի քաղաքապետարանի ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրեն
Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի վրա։
Կարգադրության կատարումը կհսկի Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։