«Erasmus+» ծրագրի շրջանակում Դաբրովա Գորնիչա համալսարանը (Լեհաստան) հայտարարում է մրցույթ պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում դասավանդելու/ուսանելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանից:
Անգլերեն լեզվի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ցանկացողները կարող են մինչև 2017թ. դեկտեմբերի 18-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (CV, Learning Agreement, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճենը):