Ինտերնետը կարող է դառնալ հարթակ հարուստների և գերհարուստների համար. Սամվել Մարտիրոսյան

Համացանցի նեյտրալությունը վտանգված է։ Այդ մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում «ցանցային չեզոքության» չեղարկմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ մասին գրեթե ոչ ոք չի խոսում, բայց դա կարող է անդրադառնալ նաև մեզ վրա. «Դա միշտ եղել էր ինտերնետի հիմքում եւ այն դարձրել ազատ հարթակ։ Նեյտրալիտետը ենթադրում է, որ բոլոր կապի պրովայդերները պետք է դեպի բոլոր կայքեր, ծառայություններ հավասար որակ ապահովեն»,- նշել է նա՝ պատկերավոր օրինակ բերելով գյուղը. «Դեպի գյուղապետի տուն բոլոր փողոցներն ասֆալտապատ են, մնացածը՝ տրաքած եւ այլն։ Որովհետեւ ճանապարհային նեյտրալիտետն ապահովված չէ»։

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ  եթե համացանցում այս սկզբունքը չեղարկվի, ան կդառնա օլիգարխիկ երեւույթ։

«Պրովայդերները սկսկեն համագործակցել տարբեր ծառայությունների հետ, իրար հետ միավորվել, գումար վերցնել, կապը լավը ապահոել, իսկ մրցակիցներին պարզապես խեղդել։ Ցանցը ազատ էր, քանի որ բոլոր էլ հավասար «ասֆալտապատ ճանապարհ» ունեին»,- նշել է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Սամվել Մարտիրոսյանի յութուբյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել