Մենք լուծել ենք զոհված և 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրները: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարաեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նախատեսում էինք Երևանում առաջարկել պատրաստի բնակարաններ, սակայն շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրեց բնակարանի գնման վկայագրեր: Գործընթացը ամբողջացվել է և մեր բյուջեի մի մասով տրամադրվելու են բնակարաններ, իսկ մյուս մասով բնակարնների գնման վկայագրեր»,-նշեց նախարարը: