«Ելք» խմբակցության ՀՀ նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է՝ խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրել խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին»,-տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:

Այս պատճառով «Ելքը» բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել