Մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող ծնողների համար փոփոխություն է նախատեսվում «Աշխատանքային օրենսգրքում»

Դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովում  շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Աշխատանքային օրենսգրքում»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի ավագանում անդամ Արայիկ Հարությունյանը:

«Առաջարկվում է հնարավորություն տալ աշխատող ծնողներից մեկին աշխատանքն ավարտել 17:00-ին, եթե նրանք ունեն մանկապարտեզ հաճախող երեխա, որպեսզի կարողանան 17:30 երեխային վերցնեն մանկապարտեզից»,-նշված է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել