ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ սոցիալական ցանցերում տարածված այն նկարները, որոնց համաձայն Քարվաճառում զինվորները ցրտից սառչում են և նրանց համար անհրաժեշտ պարագաներ է պետք տանել՝ իրականությանը չեն համապատասխանում:
«Հարգելիներիս, Քարվաճառում ոչ մեկ ցրտից չի սառել, այդ նկարները որևէ կապ չունեն մեր ԶՈւ-երի հետ, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորները միշտ էլ սիրով են ընդունում ձեր նվերները, սակայն դրանք ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունեն, բարոյական առումով են շատ կարևոր: Մի փորձեք խեղաթյուրել իրականությունը»,-նշված է գրառման մեջ: